top of page

Եվս մեկ լքված ինքնաթիռ Հայաստանում

Քանի որ Աշտարակում գտնվող լքված ինքնաթիռի մասին իմ ավելի վաղ հրատարակած հոդվածը մեծ հետաքրքրություն առաջացրեց, ահա ևս մեկ թեմատիկ հոդված: Այս անգամ շարժվում ենք դեպի Հրազդան քաղաքում գտնվող Ծովինար լճի ափ՝ տեսնելու լքված Տու-134 ինքնաթիռը։

Տու-134-ը խորհրդային մարդատար ինքնաթիռ էր՝ նախատեսված կարճ և միջին հեռավորությունների թռիչքների համար։ Այս մոդելի ինքնաթիռները մասսայական արտադրվել են 1965 թվականից մինչև 1984 թվականը Խարկովի ավիացիոն արտադրության ասոցիացիայում:

Այս Տու-134-ը արտադրվել է 1970 թվականի հոկտեմբերի 22-ին և շահագործման է հանձնվել 1970 թվականի դեկտեմբերի 4-ին: Ту-134А СССР-65657 (0351103)-ի օպերատորը Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունն էր:

 



Տու-134Ա ինքնաթիռի այս լուսանկարը արվել է դրոնի միջոցով


1983 թվականի հունիսի 17-ին Լվով-Երևան չվերթի ժամանակ օդանավը փոթորկի մեջ է ընկել Աբխազիայի Գալիի շրջանում։ Չնայած ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, այն գերազանցել է գերբեռնվածության թույլատրելի սահմանները (հասնելով մինչև +3,05Գ / -0,65Գ) և հետագայում դուրս է բերվել շահագործումից։ Այս միջադեպի պատճառով ինքնաթիռը շահագործումից հանվել է 1984 թվականի հուլիսի 10-ին։




Ինքնաթիռը տեսնելու համար այս վայր այցելելիս խորհուրդ եմ տալիս տեսնել նաև լճի մյուս ափին գտնվող «Ծովինար» հուշարձանը


Շահագործման ավարտից հետո Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում այն ծառայել է որպես փորձարկումների օբյեկտ, որի վրա հրշեջները սովորել են մարել հրդեհված ինքնաթիռները։

Ինքնաթիռի մնացորդները Հրազդանի ջրամբարի ափ են տեղափոխվել 2023թ.-ին: Ցավոք սրտի, դեռևս տեղեկություն չունեմ, թե մինչ այդ որտեղ է գտնվել:


Ինքնաթիռի կոորդինատները՝ 40°30'20"N 44°44'35"E

Լուսանկարներ

Այլ հոդվածներ․․․

Urban Exploration Tour with Carlus in a Lada Niva

Urban Exploration Tour with Carlus in a Lada Niva

Urban Explorer Tour with a French Photographer

Urban Explorer Tour with a French Photographer

This Trophy 1m Schmidt Telescope Was Hitler's Gift to Mussolini

This Trophy 1m Schmidt Telescope Was Hitler's Gift to Mussolini

Lenin in Armenia

Lenin in Armenia

Exploring the Unfinished Depths of Yerevan Metro

Exploring the Unfinished Depths of Yerevan Metro

Urban Explorers Are Fascinated by This WWII Memorial

Urban Explorers Are Fascinated by This WWII Memorial

KANAZ: The Cultural Heart of Kanaker’s Aluminium Factory

KANAZ: The Cultural Heart of Kanaker’s Aluminium Factory

Hammer and Sickle: The Most Iconic Soviet Symbol

Hammer and Sickle: The Most Iconic Soviet Symbol

Հետադարձ կապը՝ WhatsApp կամ Telegram հավելվածներով

+374 55677868

Հետևել

  • Instagram account of Armenian Explorer
  • Facebook page of Armenian Explorer
  • TikTok account of Armenian Explorer
  • Twitter account of Armenian Explorer
  • YouTube channel of Armenian Explorer
bottom of page