google.com, pub-5718344144355599, DIRECT, f08c47fec0942fa0
top of page

Ազատի ջրամբար

Հայաստանում տուրիզմի զարգացմանը զուգահեռ և շնորհիվ վերակառուցված ճանապարհի Ազատի ջրամբարը վերջին տարիներին դարձել է ամենաշատ ացելվող զբոսաշրջային ուղղություններից մեկը։ Այս հոդվածում դուք կգտնեք համառոտ տեղեկատվություն ջրամբարի մասին։

Ազատի ջրամբարը, որը գտնվում է Արարատի մարզում, կառուցվել է 1976 թվականին: Ջրամբարը գտնվում է Ազատ գետի վրա և ունի մոտ 70 միլիոն խմ ծավալ: Հեռավորությունը Երևանից (Հանրապետության հրապարակ) մինչև Ազատի ջրամբար մոտ 40 կմ է։ Չոր սեզոնին Ազատի ջրամբարը կարևոր դեր է խաղում Արարատյան դաշտի ոռոգման հարցում։


Դեպի Երանոս լեռան գագաթ արշավելիս կարող եք ականատես լինել այսպիսի հրաշալի տեսարանի


 

Չորային տարիներին, երբ Ազատի ջրամբարում ջրի մակարդակն իջնում ​​է նորմայից, անհրաժեշտություն է առաջանում ավելացնել Սևանից ջրառը՝ որը վտանգավոր է առանց այդ էլ ճահճացման եզրին գտնվող Սևանի համար։ Այսպիսով, Ազատի ջրամբարն առանցքային դեր է խաղում նաև երկրի ընդհանուր էկոհամակարգում։



Լուսանկար շարժիչավոր պարապլանով թռիչքից առաջ։ Մի քանի րոպե անց արդեն սավառնում էինք Ազատի ջրամբարի վրայով


Ջրամբարը առատ է ձկնային պաշարներով՝ կարպով և կարասով, ինչը այն դարձնում է գրավիչ նաև ձկնորսության սիրահարների համար



Ազատի ջրամբարում նավարկելու են գալիս սապբորդինգի սիրահարները աշխարհի տարբեր ծագերից



 Gallery

bottom of page